Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Եվրամիությունը երկակի ստանդարտներ չի կիրառի»

«Եվրամիությունը երկակի ստանդարտներ չի կիրառի»
14.10.2013 | 15:28

Թեև Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին, սակայն տարբեր մակարդակներում պատրաստակամություն է հայտնում նոյեմբերին Վիլնյուսում ստորագրելու նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, գոնե փաստաթղթի քաղաքական մասը: Հնարավո՞ր է արդյոք այդ տարբերակը։ Այս հարցով դիմեցինք քաղտեխնոլոգ, վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Վերջինս մեզ հետ զրույցում նման հեռանկարն իրատեսական չհամարեց: «Գուցե Եվրոպան ցանկանա նման մի փաստաթուղթ ստորագրել, բայց անհնար է, քանի որ դա կլինի երկակի ստանդարտների կիրառում: Մասնավորապես, ՈՒկրաինան նույնպես նման մտադրություն ուներ` չկտրելով Ռուսաստանի հետ տնտեսական կապերը` Եվրամիության հետ կնքել քաղաքական համաձայնագիր, ինչը, սակայն, տեղի չունեցավ: ՈՒկրաինայի դեպքում ԵՄ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որ նման բան չի կարող լինել: Արդյունքում ՈՒկրաինան այսօր ՌԴ-ի հետ բավականին լուրջ բախումային հարաբերությունների մեջ է: Եվ եթե Հայաստանի կամ որևէ այլ երկրի դեպքում Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Եվրամիությունը թույլատրի, պարզապես կտապալի Ուկրաինայի հետ գործընթացը: Գոնե մոտ ապագայում նման քաղաքական համաձայնագիր Հայաստանի հետ ԵՄ-ն դժվար թե ստորագրի: Գուցե ինչ-որ փաստաթուղթ կամ մտադրությունների հուշագիր նախաստորագրվի, քանի որ Եվրոպային էլ ձեռնտու չէ զրոյացնել Հայաստանի հետ 4 տարվա աշխատանքը, բայց ո՛չ ասոցացման համաձայնագիրը»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ